ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Ես գիտեմ Երևանի բոլոր չգրված օրենքները»

«Ես գիտեմ Երևանի բոլոր չգրված օրենքները»
15.03.2013 | 18:54

Այսօր «Ֆորում» ակումբում ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանը, ՀՀ նախագահի ընտրություններին հաջորդած առկա զարգացումները գնահատելուց զատ, խոսեց նաև Երևանի ավագանու ընտրություններից:
«Ես լավ հասկանում եմ, թե հիմա ինչ է կատարվում երկրում, համարում եմ, որ այս ընտրությունները մի փոքր ավելի բարդ կլինեն, քանի որ «պարտիզանական ջոկատների» կողմից հետաքրքրությունն ավելի շատ կլինի»,-ասաց նա:- Ինձ համար անհասկանալի է «պայքար» հասկացությունը: Որ ասում են պայքար, պատերազմի զգացողություն եմ ունենում: Ինձ թվում է՝ Թուրքիան արդեն գալիս է, և պիտի այնպես անենք, որ մեր տունը պաշտպանենք։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, թե մեր քաղաքում ով ում թշնամին է, որոնց դեմ պիտի պայքարենք։ Ընտրությունները տեսակետների բախում են, այլ ոչ թե մարդկանց»:
Ճարտարապետը նշեց, որ ինքը կրկին կցանկանար ընդգրկվել Երևանի ավագանիում՝ իր քաղաքին օգտակար լինելու համար: Ի դեպ, ՀՀԿ-ի կողմից ցուցակում ընդգրկվելու առաջարկ նա արդեն ստացել է։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ